Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բեռլուսկոնին՝ «տարեց ավազակներին»

Բեռլուսկոնին՝ «տարեց ավազակներին»
23.01.2014 | 23:10

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ընտրել է իր պատիժը կրելու տեսակը։ Նա տուն է փնտրում Հռոմում՝ Տրևի շատրվանից ոչ հեռու: Բեռլուսկոնին հիշեցրել է Իտալիայի բոլոր «տարեց ավազակներին», որ նրանց թույլատրվում է բանտում չանցկացնել պատիժը և տրված է ընտրություն՝ ինքնուրույն ընտրել պատժամիջոցը։ Առավել հաճախ նրանք ընտրում են տնային կալանքը կամ հասարակական օգտակար աշխատանքները։

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ